Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանի կառուցվող ենթակայան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կիլովոլտ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԻԻՀ դեսպանությունից, այդ այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։
Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են էլեկտրահաղորդման գծին և ծրագրի ավարտի արագացմանն առնչվող հարցեր։Ըստ աղբյուրի՝ այդ նախագիծը, որպես երկու երկրների էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման կարևորագույն ծրագրերից մեկը, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված:
Կարծիքներ