Սերժ Սարգսյանն ասուլիս կտա, հայտնի է օրը

Սերժ Սարգսյանն ասուլիս կտա, հայտնի է օրը

ՀՀ երրորդ նախագահ, Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունից հեռացված Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին ասուլիս կտա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ Ասուլիսի թեման լինելու է Ապրիլյան պատերազմը՝ ինչպես լրագրողներին խոստացել էր Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով այցի օրը։ Ասուլիսը սկսվելու է ժամը 12։00-ին և կկայանա «Հարսնաքար» համալիրի բացօթյա կանաչ հատվածում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում