Գնել Սանոսյանը հայտնեց նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ժամկետները
Կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել և այդ հարցով քննարկումներ ընթանում են՝ հաշվի առնելով այն, որ գործող ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Դա նշանակում է, որ մինչև 2036 թվականը պետք է պատրաստվել և իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասաց Սանոսյանը։
Նախարարը նշեց, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները իրենց հաշվարկներով կտևեն մոտ 7-8 տարի։
«Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսը սկսի աշխատել»,- եզրափակեց Սանոսյանը։
Կարծիքներ