Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի հագին այլ կոշիկներ են եղել․ թմրամիջոցի փոխանցման փորձ «Արմավիր» ՔԿՀ-ում

Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի հագին այլ կոշիկներ են եղել․ թմրամիջոցի փոխանցման փորձ «Արմավիր» ՔԿՀ-ում

2022 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին, քանի որ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո նրա հագին այլ կոշիկներ են:

Այս մասին այսօր տեղեկացրել է քրեակատարողական ծառայությունը։

Խուզարկության արդյունքում կոշիկներում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 5 փաթեթ, որոնցից երեքում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 14,25 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, իսկ մյուս երկու փաթեթներում՝ շագանակագույն, փոշենման, 0,54 և սև, 3,40 գրամ քաշերով զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում