Այդ դիրքորոշումը հայտնել են մարդիկ, որոնք ունեն մտավախություն այն իմաստով, որ ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում. Գրիգոր Մինասյան

Այդ դիրքորոշումը հայտնել են մարդիկ, որոնք ունեն մտավախություն այն իմաստով, որ ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում. Գրիգոր Մինասյան

Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն անդրադարձավ իր և նախարար Կարեն Անդրեասյանի գործընկերական կապին՝ ասելով, որ նախարարի հետ երկար տարիների գործընկերային ու աշխատանքային փորձ են ունեցել: 

«Համաձայնել եմ միանալ այս թիմին եւ կիսում եմ այդ սկզբունքները։ Հուսամ՝ փաստաբանության ոլորտում ունեցած փորձս պիտանի կլինի։ Ամեն գնով կփորձեմ լավ արդյունքներ տամ»: 

Անդրադառնալով գնահատականներին, թե իրեն պաշտոնի առաջարկ է արվել, որովհետեւ ինքը քննադատել է ՀՀԿ-ին, Գրիգոր Մինասյանը նշեց․ «Անարդար, շատ սխալ մոտեցում է։ Այդ դիրքորոշումը հայտնել են մարդիկ, որոնք ունեն մտավախություն այն իմաստով, որ ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում։ Կրկնում եմ՝ այս թիմում եմ, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ նախարարի հետ, կիսում եմ նրա եւ թիմի սկզբունքները»։

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում