ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածության աճով
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի լարվածության աճի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
«Եվրամիությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,- գրել է նա:
Կարծիքներ