Բայրամովը Ջեյմս Օ՛Բրայենի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին
Փետրվարի 16-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։
Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից։
Բայրամովը խոսել է հայկական կողմից արձակված վերջին կրակոցի դեպքի մասին, այն ոակելով «սադրանք», որը 5 ամիս տևած կայունությունից հետո, ըստ նրա ուղղված է խաղաղ գործընթացին հարված հասցնելուն։
Հայաստանում Եվրամիության առաքելությունը Ադրբեջանի արտգործնախարարը համարել է «Ադրբեջանի դեմ քարոզչության միջոցի համատարած չարաշահում»:
Խոսելով Խաղաղության պայմանագրի նախագծի մասին, անտեսելով սեփական ագրեսիվ և պահանջատիրական հռետորաբանությունը, Բայրամովը հյատարարել է, թե Հայաստանն իրենց երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներ ունի, որից պետք է հրաժարվի:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։
Կարծիքներ