Ինչպես ասում են՝ վախի աչքերը մեծ են. Հայր Մերը սովորելու մասին հարց տալ չէին պատրաստվում. Վահագն Ալեքսանյան
![Ինչպես ասում են՝ վախի աչքերը մեծ են. Հայր Մերը սովորելու մասին հարց տալ չէին պատրաստվում. Վահագն Ալեքսանյան](https://freenews.am/uploads/images/image_750x_61c9a2de90a0b.jpg)
Տեղեկացա, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խմբակցության պատգամավոր, 5-րդ ալիքի նախկին լրագրող Ագնեսա Խամոյանը ու Քոչարյանի գրասենյակը հրաժարվել են Քոչարյանի ասուլիսի լուսաբանման համար հավատարմագրել Civic.am -ին։
Սա, կարծում եմ՝ անթույլատրելի խտրական վերաբերմունք է և հերթական վախի դրսևորումը։ Ինչքանով ես եմ տեղյակ՝ Civic-ից Հայր Մերը սովորելու մասին հարց տալ չէին պատրաստվում։ Բայց դե ինչպես ասում են՝ վախի աչքերը մեծ են։
Civic-ը այս պահին Հայաստանում գործող եզակի պրոֆեսիոնալ լրատվականներից է և բնականաբար ինչպես և Հայաստանում գործող լրատվականների 100%-ը կարծիքային է (opinion media):
Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ուշադրությունը (թեև գրեթե վստահ եմ, որ արձագանք չի լինի՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով)։
Կարծիքներ