Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է վարչապետը:

«Այսօր Ասեն քաղաքի Ժոզեֆ եկեղեցում ներկա կգտնվեմ «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

Այցի շրջանակում մայիսի 11-ին հանդիպումներ կունենամ Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ»,-ասված է վարչապետի գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում