Հյուսիսային Կարոլինայում եկեղեցում հրաձգության հետեւանքով մարդ է զոհվել
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի եկեղեցում կրակոցների արդյունքում մեկ մարդ է մահացել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հայտնում է Fox News-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Հայ-Փոյնթ քաղաքում: Հաղորդվում է, որ ոստիկանությունը կիրակի երեկոյան ահազանգ էր ստացել բապտիստական եկեղեցում կրակոցների վերաբերյալ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի մահացածի էին գտել` սեւամորթ տղամարդու: Հաղորդվում է նաեւ դեպքի հետեւանքով մի քանի տուժածի մասին: Մահացածի եւ վիրավորների ինքնության մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ նախաքննության շրջանակներում պատրաստվում է հարցաքննել հնարավոր վկաներին եւ խուզարկություններ իրականացնել:
Կարծիքներ