Հունիսին Հայաստանն առաջատարն է ռուսների նախընտրած ճանապարհորդությունների շարքում

Հունիսին Հայաստանն առաջատարն է ռուսների նախընտրած ճանապարհորդությունների շարքում

Ռուսները նշել են հունիս ամսվա հանգստի ամենատարածված միջազգային տասը ուղղությունները: Այն մասին, թե զբոսաշրջիկներն ամենից հաճախ որտեղ են որոշել ճանապարհորդել ամռան առաջին ամսվա ընթացքում, հաղորդում է OneTwoTrip առցանց ծառայության ուսումնասիրությունը, որի արդյունքները ներկայացրել է Lenta.ru-ն:

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանն առաջատարն է արտասահմանյան ճանապարհորդությունների շարքում. հունիսին այստեղ արձակուրդները կանցկացնի հարցվածների 31,2 տոկոսը: Նշվում է, որ այս ուղղությունը 2019 թվականին ևս վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում էր:

Բացի դրանից՝ ծառայության հաճախորդները հաճախակի տոմսեր են գնել դեպի Ղրղզստան (12,7 տոկոս), Ուզբեկստան (8,4 տոկոս), Ադրբեջան (7,1 տոկոս) և Մոլդովա (5,4 տոկոս): Չնայած դադարեցված ավիահաղորդակցությանը՝ Թուրքիան ցուցակում վեցերորդն է (3,9 տոկոս):

Կիպրոսը (3 տոկոս), Հունաստանը (2 տոկոս) և Մալդիվները (1,9 տոկոս) նույնպես հունիսին ճանապարհորդության համար ցանկալի երկրների ցանկում են, ամենատարածված օտարերկրյա ուղղությունների ցուցակը եզրափակել է ԱՄԷ-ն (1,6 տոկոս):

Պարզաբանվում է, որ դեպի արտասահման ավիատոմսերի գնումների քանակը դեռ քիչ է: Այսպիսով, երկու տարի առաջ արտասահմանյան շրջագայությունները կազմում էին պատվերների ընդհանուր թվի 20 տոկոսը, իսկ այս տարի երկրից դուրս ուղևորությունները կազմում էին ընդամենը վեց տոկոս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում