Լիբանանը հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա
Իսրայելական Ynet թերթը հայտնել է, որ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 50 հրթիռ։ Նշվում է, որ զոհեր չկան:
Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադային գեներալ Դանիել Հագարին հատուկ հայտարարության մեջ ասել է, որ «թիրախների մեծ մասը որսացել են հակաօդային պաշտպանության միջոցներով»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կառավարության նախարարները։
Կարծիքներ