Հրապարակումները, թե ՀՀ-ն համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում. Նազելի Բաղդասարյան

Հրապարակումները, թե ՀՀ-ն համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում. Նազելի Բաղդասարյան

Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

 

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս.թ. հուլիսի 16-ի իր ասուլիսում։

 

Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում