Ադրբեջանական զինծառայողները սխալմամբ են կրակ բացել խաղաղապահների ուղղությամբ. Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Միջադեպի հետևանքով 5 խաղաղապահ է զոհել։ Բացի այդ, նույն օրը, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, նույն վայրում հայկական զինուժի կողմից կրակ է բացվել ռուս խաղաղապահներին պատկանող «Կամազ» -ի վրա, ինչի հետևանքով 1 ռուս խաղաղապահ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Ռուս խաղաղապահները, սակայն, մինչ այս հայտնել են միայն մեկ միջադեպի մասին, գնդակոծված «Կամազի» մասին որևէ հաղորդագրություն չի եղել։
Կարծիքներ