Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՔԿ-ից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում