Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը գերազանցել է 1000 դոլարը

Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը գերազանցել է 1000 դոլարը

Եվրոպայում գազի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 10-14%-ով և հասել 1000 դոլարի 1000 խմ-ի դիմաց: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

ICE Futures հարթակում բացման գինը կազմել է 1028,2 դոլար, ինչը 13,7%-ով ավելի բարձր է ուրբաթ օրվա հաշվարկային արժեքից՝ 904,7 դոլարից: Այնուամենայնիվ, այնուհետև աճի տեմպերը նվազել են, գինը Մոսկվայի ժամանակով ժամը 10:12-ին հասել է 983,2 դոլարի՝ 10,1%-ով ավելի բարձր, քան անցյալ շաբաթ:

Գազի ֆյուչերսները սկսել են զգալիորեն թանկանալ անցած ամառ. օգոստոսի վերջին դրանց գինը $250-300-ից հասել է $600-ի հազար խորանարդ մետրի դիմաց, հոկտեմբերին առաջին անգամ գերազանցել $1000-ը, իսկ դեկտեմբերի 21-ին հասել պատմական առավելագույնին` $2190-ի: Դրան հաջորդել էր որոշակի հետընթաց, սակայն գները մնում են կայուն բարձր։

Փորձագետները դա կապում են մի քանի գործոնների հետ՝ եվրոպական ստորգետնյա պահեստարաններում պահեստավորման ցածր մակարդակի, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակման և Ասիայում հեղուկ բնական գազի բարձր պահանջարկի:

Եվրոպական երկրների իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին էներգետիկ ճգնաժամը հրահրելու մեջ։ Վլադիմիր Պուտինն այս հայտարարություններն անվանել է անհեթեթություն։ Նա հիշեցրել է, որ Բրյուսելին առաջարկել է թողնել հումքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերը, սակայն Եվրահանձնաժողովը պնդել է հետևել շուկայական գնագոյացմանը, որն ի վերջո հանգեցրել է ճգնաժամի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում