Facebook-ը մտադիր է փոխել իր անվանումը. այսուհետ կկոչվի Meta

Facebook-ը մտադիր է փոխել իր անվանումը. այսուհետ կկոչվի Meta

Facebook-ն այսուհետ կկոչվի Meta: Պաշտոնապես դա «մետավերսի» պատճառով է, այլ ոչ թե լրատվամիջոցների բացահայտումների։

Facebook-ը փոխել է անունը Meta-ի։ Նրա հիմնական սոցիալական ցանցի անունը մնում է նույնը։ Ռեբրենդինգի մասին հայտարարվել է Facebook-ի ծրագրավորողների ամենամյա համաժողովում, ըստ պաշտոնական վարկածի՝ նոր անվանումն ավելի լավ կհամապատասխանի ընկերության ընթացիկ գործունեությանը։

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ ընկերությունը «այսօրվանից» կկոչվի Meta։ Facebook-ը վերջերս կիսվել է «metaverse» ստեղծելու ծրագրերով՝ առցանց աշխարհ, որտեղ մարդիկ կարող են աշխատել, խաղալ խաղեր և շփվել՝ հաճախ օգտագործելով վիրտուալ իրականության ականջակալներ:

«Այսուհետ մենք առաջին հերթին կլինենք Meta, այլ ոչ թե Facebook: Սա նշանակում է, որ դուք կարիք չունեք օգտագործել Facebook-ի անունը մեր բոլոր ծառայություններին անդրադառնալու համար», - ասել է Ցուկերբերգը: «Այսօր մենք սոցիալական ցանցերում ընկալվում ենք որպես ընկերություն, բայց մեր ԴՆԹ-ում մենք ընկերություն ենք, որը ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք կապում են մարդկանց», - ասաց նա: Գործարարն ակնկալում է, որ տասնամյակի վերջին «մետավերսում» կլինի մոտ մեկ միլիարդ մարդ։ Բացի համանուն սոցիալական ցանցից, Facebook-ին է պատկանում ևս մեկ ցանց՝ Instagram-ը, ինչպես նաև հայտնի WhatsApp մեսենջերը։ Նրանք բոլորը կշարունակեն գործել նույն անուններով։ Անվանափոխմանը նախորդել էր Facebook-ի արտադրանքի վերաբերյալ բացասական գրառումների ավալիշը՝ հիմնված նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենի կողմից բացահայտված ներքին փաստաթղթերի վրա: Նրա խոսքով՝ Facebook-ը բոլոր դեպքերում իր շահույթը վեր է դասում օգտատերերի բարեկեցությունից։ 2015թ.-ին մեկ այլ ինտերնետային հսկա՝ Google-ը, ձեռնարկեց նմանատիպ վերակազմավորում՝ վերանվանելով իր մայր ընկերությունը՝ Alphabet: Միաժամանակ, ընկերության արտադրանքը պահպանել է իր նախկին անվանումը, իսկ նորը հազվադեպ է օգտագործվում առօրյա կյանքում։

Թարգմանությունը՝ Ռ. Ենգիբարյան

Նյութի աղբյուրը՝ BBC NEWS

Հետևեք մեզ նաև Տելեգրամում