Վրաստանի իրավապահների կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է Հայաստանում

Վրաստանի իրավապահների կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է Հայաստանում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ՔՈ գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արտեմ Կ.-ն, որը 2002 թ. հոկտեմբերի 4-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում