Ստուպինոյում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Ստուպինոյում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Ճշտված տվյալների համաձայն՝ մերձմոսկովյան Ստուպինո քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել էին, որ վթարի պատճառը եղել է գազի արտահոսքը՝ անսարք սարքավորումների պատճառով։ Սկզբում հայտնի էր դարձել մեկ զոհի մասին։

Պայթյունը տեղի է ունեցել ժամը 05:54-ին կենտրոնական նրբանցքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Երկու բնակարանում քանդվել են ներքին միջնապատերը, իսկ չորրորդ և հինգերորդ հարկերում փլուզվել են արտաքին պանելներ։ Երրորդում՝ պատերը թեքված են, ապակիները՝ փշրված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում