Դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
![Դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ](https://freenews.am/uploads/images/image_750x_67a5440616764.jpg)
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը:
Կարծիքներ