Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին
Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 1 տրլն 832 մլրդ 103.1 մլն դրամ (ավելի քան 3 մլրդ 767 մլն 511.4 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0.2%-ով, 2020-ի նոյեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 204 մլրդ 302.9 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել 6.1%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ աճել 4.0%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեից, անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 363 մլրդ 159.6 մլն դրամ և 2019-ի նույն ամիսների ցուցանիշը գերազանցել 12.7%-ով, 2020-ի նոյեմբերին արտադրությունը վերոնշյալ ոլորտում հասել է 36 մլրդ 114.2 մլն դրամի՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազելով 7.7%-ով, 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 3.5%-ով։
Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-նոյեմբերին տվել է 1 տրլն 217 մլրդ 602.8 մլն դրամի արտադրանք՝ 3.4%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, անցյալ տարվա նոյեմբերին այդ ոլորտում թողարկվել է 143 մլրդ 491.0 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 6.7%-ով պակաս, և 2020-ի հոկտեմբերի ցուցանիշից 4.6%-ով ավելի։
Անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսներին էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 231 մլրդ 569.6 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0.4%: 2020 նոյեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 22 մլրդ 897.5 մլն դրամ և 2019-ի նոյեմբերի համեմատ աճել 0.5%-ով, իսկ 2020 հոկտեմբերի համեմատ՝ 13,1%-ով։
Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը 2020-ի հունվար-նոյեմբերին տվել է 19 մլրդ 771.1 դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 14.4%-ով պակաս, այս տարվա նոյեմբերին ոլորտում գրանցվել է 1 մլրդ 800.2 մլն դրամի արտադրանք, որի ծավալը 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել է 4,4%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 4.1%-ով։
Կարծիքներ