Կորոնավիրուսից մահացել է Էրդողանի գլխավոր խորհրդականը

 Կորոնավիրուսից մահացել է Էրդողանի գլխավոր խորհրդականը

Մահացել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Գյուլդալ Աքշիթը։ Այս մասին CNN Türk-ին հայտնել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Սոյլուն ասել է, որ 61-ամյա Աքշիթը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։  «Այսօր նա հիվանդանոցում մահացել է»,- ասել է նախարարը։

Նշվում է, որ Աքշիթը եղել է իշխող «Արդարություն և զրագացում» կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նա նախկինում զբաղեցրել է նաև զբոսաշրջության նախարարի պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում