Գվատեմալայի ափերի մոտ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չորեքշաբթի օրը Գվատեմալայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանրապետության սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, օդերևութաբանության և հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռետալյուլե քաղաքից 60 կմ հեռավորության վրա՝ համանուն դեպարտամենտի (մոտ 90 հազար մարդ բնակչություն) վարչական կենտրոնից։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա, ցնցումներ են զգացվել հանրապետության հարավ-արևմտյան շրջաններում։
Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ