Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է վարչապետի պարտությունից հետո
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը պարտություն է կրել ընտրություններում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 77-ամյա Զեմանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Նախագահի բժիշկը հաղորդել է, որ նրա մոտ նախկինում արված ախտորոշման բարդացումներ են։ Բժիշկներին հայտնի է հստակ ախտորոշումը, սակայն նրանք չունեն նախագահի համաձայնությունը՝ այն հանրայնացնելու համար։
Interfax-ը հաղորդում է, որ Չեխիայում խորհրդարանական ընտրություններից հետո նախագահն է որոշում կայացնում, թե ով կձևավորի կառավարություն։ Երկրում խորհրդարանական ընտրությունները կայացել էին հոկտեմբերի 8-9-ը։ Ընդդիմադիր դաշինքին հաջողվել էր հաղթել գործող վարչապետ Անդրեյ Բաբիշի կուսակցությանը։
Կարծիքներ