Oքսֆորդի համալսարանը մեկնարկել է ժանտախտի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները

Oքսֆորդի համալսարանը մեկնարկել է ժանտախտի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները

Չնայած ժանտախտը հայտնի է իր բռնկմամբ հեռավոր 1300-ականներին՝ դրանով դեռ կարել է վարակվել Աֆրիկայի որոշ հատվածներում երբեմն նաև՝ Ասիայում և Ամերիկայում: 1990-ականներից ի վեր ժանտախտի դեպքերն ավելացել են 25 երկրներում:

Oxford Vaccine Group-ը ներմկանային պատվաստանյութ է մշակել՝ օգտագործելով ադենովիրուսը, որը մարդկանց մոտ չի բազմանում: Վիրուսը կօգտագործվի հատուկ սպիտակուցի գենային կոդը փոխանցելու համար, որը կսովորեցնի մեր իմունային համակարգին ճանաչել այն որպես հարուցիչ:

Ժանտախտի դեմ պատվաստանյութն առայժմ փորձարկվել է միայն լաբորատոր կենդանիների վրա, սակայն գիտնականներն այժմ կամավորներ են փնտրում՝ թեստավորման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում