Ողբերգական դեպք Երևանում․ Դավթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք Երևանում․ Դավթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաևում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Դավթաշենի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև  ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:  

Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի: Դեպքի մասին  ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել  են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  քննչական բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Արտյոմ Բադալյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում