«Հայաստան» հիմնադրամը հրապարակել է տեղեկագիր Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկագիր է հրապարակել Արցախում իրականացվելիք ծրագրերի մասին:
Համաձայն տեղեկագրի՝ աշխարհասփյուռ հայերի նվիրատվությունների շնորհիվ Արցախում մեկնարկել են բնակարանաշինության և ենթակառուցվածքների զարգացման լայնածավալ ծրագրեր:
Այս փուլում ընդհանուր առմամբ կներդրվի 70 միլիոն ԱՄՆ դոլար. կկառուցվեն 85 տուն, 1008 բնակարան և 54.5 կմ ճանապարհ:
Նշվում է, որ յուրաքանչյուր ծրագրի մանրամասները կհրապարակվեն հաջորդ տեղեկագրում:
Հիմնադրամը նաև տեղեկացնում է, որ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Օղակ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված «Հոգեբանական առաջին օգնություն» ծրագրի առաջին փուլը։
Ծրագրի շրջանակներում 25 մասնակից տարբեր մարզերից վերապատասրատվել են՝ ստանալով սահմանամերձ համայնքներում ճգնաժամային իրավիճակում հայտնված բնակիչներին հոգեբանական առաջին օգնության տրամադրման ինչպես տեսական, այնպես էլ գործնական հմտություններ։
Հիմնադրամի և Սմարթ Արմենիա ՀԿ–ի նոր նախաձեռնության շնորհիվ կստեղծվեն մասնագիտական զարգացման մի շարք հնարավորություններ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների համար: Մասնակիցը դառնալով իրենց նախընտրած դասընթացների՝ ծրագրի շահառուները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև կստանան աջակցություն աշխատաշուկայում ինտեգրման գործընթացում:
Արցախում իրականացվելիք ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Կարծիքներ