Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է ջրահեղձ եղել. Դոն գետում 15-ամյա դեռահասի որոնումները շարունակվում են
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ջրային տարածքներում 40 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու երեխա:
«Դեպքերից մեկը տեղի է ունեցել Բուրյաթիայում. այնտեղ միանգամից երեք մարդ է ջրահեղձ եղել, ովքեր ոչ սթափ վիճակում լողալու են գնացել։ Դոն գետում էլ շարունակվում են 15-ամյա դեռահասի որոնումները, ով մոր հետ գնացել էր լողալու»,- հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Կարծիքներ