Մեսսին իր 8-րդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին

Մեսսին իր 8-րդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան «Ինտեր»-«Ատլետիկո», «ՊՍՎ»- «Բորուսիա» հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Ատլետիկո»-ին, առավելության հասավ նվազագույն հաշվով:

Միլանյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Մարկո Արնաուտովիչը` խաղի 79-րդ րոպեին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 73-րդ րոպեին:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «ՊՍՎ»-ին: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «ՊՍՎ»-ից աչքի ընկավ Լյուկ դե Յոնգը, իսկ «Բորուսիա»-ի գոլը հեղինակեց Դոնիել Մալեն:

Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում