Վրաստանի ընդդիմությունը իշխանություններին 24 ժամ է տվել Սաակաշվիլիին հոսպիտալացնելու համար

Վրաստանի ընդդիմությունը իշխանություններին 24 ժամ է տվել Սաակաշվիլիին հոսպիտալացնելու համար

Վրաստանի ընդդիմությունը իշխանություններին 24 ժամ է տվել՝ հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիական կլինիկա հոսպիտալացնելու համար, հակառակ դեպքում նրա ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում լայնածավալ հանրահավաքի կոչ կանեն։

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի՝ Ռուսթավի քաղաքի բանտի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ։

Ռուսթավիի բանտի պատերի մոտ շաբաթ օրը տեղի է ունեցել հանրահավաք, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ոստիկանության ջոկատները, ՔԿՀ մուտքը փակվել է հատուկ մետաղական պատնեշներով։ Հանրահավաքի ավարտին մի քանի մասնակիցներ վրաններ են խփել բանտի շենքի մոտ և հայտարարել, որ մտադիր են գիշերել այդտեղ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում