Աշխարհում COVID-ից մահվան դեպքերի թիվը հասել է 4 միլիոնի
Կորոնավիրուսի հարուցած բարդություններից աշխարհում մինչ օրս մահացել է 3 971 671 մարդ։ Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։ Մինչ օրս աշխարհում գրանցվել է վարակման 183,431,734 դեպք։
Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (620 645), Բրազիլիային (520 189) և Հնդկաստանին (400 271)։
Վարակակիրների ամենամեծ թիվը գրանցված է հետևյալ երկրներում՝
ԱՄՆ (34 561 403 վարակված անձ),
Հնդկաստան (30 453 937),
Բրազիլիա (18 622 304),
Ֆրանսիա (5 777 965),
Ռուսաստան (5 538 142),
Թուրքիա (5 430 940)։
Կարծիքներ