Մալիի ԱԳՆ-ն Շվեդիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը
Մալիի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բամակոյում Շվեդիայի դեսպան Քրիստինա Կյունելին և տեղեկացրել երկրի տարածքը լքելու անհրաժեշտության մասին՝ կապված շվեդական իշխանությունների ոչ բարեկամական հայտարարությունների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով RBC-ն, այս մասին X-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Մալիի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Բամակոյում Շվեդիայի դեսպանը, ով կանչվել է ԱԳՆ, ծանուցում է ստացել 72 ժամվա ընթացքում երկիրը լքելու անհրաժեշտության մասին՝ Մալիի նկատմամբ Շվեդիայի միջազգային համագործակցության և առևտրի նախարարի թշնամական հայտարարությունից հետո», - նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ, Շվեդիայի միջազգային համագործակցության և առևտրի նախարար Յոհան Ֆորսելը հայտարարել էր, որ Շվեդիան կկրճատի Մալիին տրամադրվող օգնությունը՝ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման պատճառով:
Կարծիքներ