Մասնագետները հայտնում են COVID-19-ի ծանր ընթացքի ևս մեկ պատճառ
Բոստոնի մանկական հիվանդանոցի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսով 35 պացիենտներից վերցված քթի քսուքը: Գիտնականների կարծիքով, քթաըմպանից անալիզը ավելի արդյունավետ է, քան արյան նմուշների ուսումնասիրությունը:
Պարզվել է, որ COVID-19-ով թեթեւ եւ միջին աստիճանի ծանրության հիվանդների մոտ քթի եւ կոկորդի մեջ էպիթելային բջիջներում հակավիրուսային ռեակցիայի համար պատասխանատու գեները ակտիվացել են:
Հիվանդության ծանր ընթացք ունեցող մարդկանց մոտ հակավիրուսային ռեակցիաներն, ընդհակառակը, պարզվում է, բթացնող են՝ ինտերֆերոնի հանդեպ էպիթելային բջիջների թույլ արձագանքի պատճառով, ինչը օգնում է կարգավորել իմունային համակարգի ակտիվությունը:
Հետազոտողներից մեկի՝ Խոսե Օրդովաս-Մոնտանեսի կարծիքով, օրգանիզմի ռեակցիայի բթացումը մարդկանց ավելի զգայուն է դարձնում ինչպես կորոնավիրուսների, այնպես էլ այլ վարակների հանդեպ։
Այժմ գիտնականները նախատեսում են պարզել այսպիսի ռեակցիայի պատճառը, ինչպես նաև հասկանալ՝ կարելի է արդյոք այն ուժեղացնել քթի սփրեյների կամ կաթիլների միջոցով:
Կարծիքներ