Պուտինը Ճապոնիայի վարչապետին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին

Պուտինը Ճապոնիայի վարչապետին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ: Պուտինը վարչապետին մանրամասն ներկայացրել է անվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահը Ճապոնիայի վարչապետին մանրամասն ներկայացրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցների հետ տարվող աշխատանքի մասին, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների մշակմանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի ներքին հակամարտությունների աղբյուրներն ու պատճառները: Երկրի նախագահը խոսել է հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական կողմի մոտեցումների մասին, որոնք կարող են իրագործվել Մինսկի «միջոցառումների համալիրի» և «նորմանդական ձևաչափով» ընդունված որոշումների համաձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում