Շիրակի մարզպետը հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ հողօգտագործողների հետ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ մի շարք հողօգտագործողների հետ, հանդիպմանը մասնակցել են նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուները։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Հանդիպման մեկնարկին Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։
Մարզպետը խնդրով մտահոգ շիրակցիներին ներկայացրել է աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ կայցելի Շիրակի մարզ, խնդրի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 5-ին, ոռոգման ջրի պահանջով Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին:
Կարծիքներ