ՄՊՀ-ն խոշոր առևտրային կենտրոններում արձանագրել է շաքարավազի մանրածախ գնի բարձրացում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկում իրականացնել շաքարավազի շուկայում։
Հանձնաժողովն արձանագրել է խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։
Շաքարավազի գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ և հարցումներ է իրականացնում։
Նշվում է, որ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդի որևէ դրսևորում չի արձանագրվել։
Կարծիքներ