Մյանմայում հարձակման Է ենթարկվել երկու ավիաբազա. Reuters

Մյանմայում հարձակման Է ենթարկվել երկու ավիաբազա. Reuters

Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Մյանմայում հարձակումների են ենթարկվել երկու ավիաբազաներ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածաին լրատվամիջոցներ եւ ականատեսի: Տեղական Delta News Agency գործակալության համաձայն, որին վկայակոչում Է Reuters-ը, նախ երեք պայթյուն Է որոտացել այն ավիաբազայում, որը գտնվում Է երկրի կենտրոնական մասի Մագուե քաղաքի մոտ:

Երկրորդ հարձակումը կատարվել Է Մեյթիլա քաղաքում գտնվող ավիաբազայի վրա: Ինչպես նշում Է գործակալությունը, վկայակոչելով ականատեսի, հինգ հրթիռ Է արձակվել հենակետի վրա: Reuters-ի տվյալներով՝ զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել: Մյանմայի զինվորական ղեկավարությունը փետրվարի 1-ին մեկ տարով արտակարգ դրություն Է սահմանել երկրում եւ պաշտոնանկ Է արել քաղաքացիական կառավարությանը: Զինված ուժերի հրամանատարությունը դա բացատրել Է ընդգրկուն կեղծումներով, որոնք իբր կատարվել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր խորհրդարանական ընտրություններում: Մյանմայի բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հեղաշրջման դեմ բողոքի զանգվածային ակցիաների, որոնք դաժանորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում