Վրաստանի ՆԳՆ-ն ապրազաբանել է, թե ինչու են հատուկ ջոկատայիններ հայտնվել բանտում, որտեղ գտնվում է Սաակաշվիլին

Վրաստանի ՆԳՆ-ն ապրազաբանել է, թե ինչու են հատուկ ջոկատայիններ հայտնվել բանտում, որտեղ գտնվում է Սաակաշվիլին

Հատուկ նշանակության ջոկատայինների հայտնվելն այն բանտում, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին՝ պայմանավորված սովորական ռոտացիայով։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։

Ավելի վաղ վրացական հեռուստաընկերություններից մեկը տեղեկություն էր հրապարակել  այն մասին, որ հատուկ ջոկատայիններ են հայտնվել Ռուսթավիի բանտում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն կանխատեսել էր, որ շաբաթ օրը կայանալիք ընտրությունների նախօրեին Միխեիլ Սաակաշվիլին կփորձի արհեստականորեն վատացնել իր առողջական վիճակը։

Հիշեցնենք, այսօր Վրաստանի 20 քաղաքներում անցկացվում է քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը , վրացիները նաև տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորներ են ընտրում։

Միխեիլ Սաակաշվիլին 7 տարի անց Վրաստան էր վերադարձել և ձերբակալվել  հոկտեմբերի 1-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում