ՖԻՖԱ-ն ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդներին:
Տարվա լավագույն ֆուտբոլիստների կոչման համար պայքարում են Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Տիագո Ալկանտարան («Բավարիա»-«Լիվերպուլ»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Նեյմարը (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ Մադրիդ»), Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»):
Լավագույն մարզիչի թեկնածուներն են` Մարսելո Բիելսան («Լիդս Յունայթեդ»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») ու Զինեդին Զիդանը («Ռեալ Մադրիդ»):
Իսկ լավագույն դարպասապահների թեկնածուներն են` Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ), Կեյլոր Նավասը (ՊՍԺ), Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ») ու Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):
ՖԻՖԱ-ի The Best մրցանակը կկայանա դեկտեմբերի 17-ին: Այն կացկացվի հեռավար կարգով:
Կարծիքներ