Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Ժոզեպ Բորել

Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները, օրինակ Աղդամինը, կարող են վերաբացվել որպես ընդհանուր կարգավորման մաս, ոչ թե որպես այլընտրանք։

Բորելն այս մասին գրել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում՝ մանրամասներ հաղորդելով իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցից:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը։ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Մնացած ճանապարհները, այդ թվում՝ Աղդամինը, կարող են բացվել որպես կարգավորման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- հայտարարել է Բորելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում