Տիխանովսկայան ԵՄ-ի հետ քննարկում է Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցները
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ բանակցություններ է վարում եվրոպացի դեսպանների հետ Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ ակնկալվում է ավելի քան 200 մարդու նկատմամբ անձնական պատժամիջոցների ցուցակի ավելացում:
Բացի այդ, քննարկվում է Swift համակարգից Բելառուսի անջատում, իսկ պետական բանկերից՝ վարկավորման եւ արտասահմանյան բանկերի հետ համագործակցության դադարեցում:
Տիխանովսկայան հավելել է, որ բանակցություններ է վարում Բելառուսի նավթամթերքի եւ այլ մթերքի գնման համար սահմանափակումներ սահմանելու հարցով:
Նա նշել է, որ դա թույլ կտա, որպեսզի «ֆինանսներն ուղղվեն ոչ թե ռեժիմին, այլ Բելառուսի հասարակությանը»:
Կարծիքներ