Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արմեն Ղազարյանն ազատվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Կարծիքներ