ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե Տավուշի մարզում բերման ենթարկված անձինք բաժին տարվելու ընթացքում ծեծի են ենթարկվել։ Այս մասին ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել։
«Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։
Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ