Ամերիկացի զինվորականները Սիրիայում խոցել են, ենթադրաբար, իրանական արտադրության ԱԹՍ
ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի տարածքում խոցել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ ենթադրաբար իրանական արտադրության, որն, ըստ նրանց, հետախուզություն է իրականացրել ամերիկյան ռազմակայանի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը:
«Փետրվարի 14-ին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ին (խմբ.՝ Երևանի ժամանակով 15:30-ին), Սիրիայում գտնվող ամերիկյան ուժերը կրակ են բացել և խոցել իրանական արտադրության անօդաչու թռչող սարք, որը փորձում էր հետախուզություն իրականացնել Կոնոկոյի առաքելության աջակցության օբյեկտի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող պարեկային բազայի շրջանում», - ասված է CENTCOM-ի՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
Կարծիքներ