Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ

Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 19-ին Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում (St Mary Armenian Apostolic Church) մասնակցել է կիրակնօրյա Պատարագին, այնուհետև տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ։

Քրիստիննե Գրիգորյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Պաշտպանի առաջնահերթությունները, քննարկվել են տարբեր մարտահրավերներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները Պաշտպանին են ուղղել իրենց հարցերը։

Պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի «Սուրբ Աստվածածին» Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ համայնքի ներկայացուցիչներին ջերմ ընդունելության և քննարկմանը միանալու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում