Մենք պատկան մարմիններից ակնկալում ենք համապատասխան ձևակերպված փաստաթուղթ. Ալվինա Գյուլումյան
«Ոչ մեկը չի արձանագրել, որ իմ լիազորությունները դադարեցվել են: Մենք օրենքի ուժով դեռ շարունակում ենք աշխատել: Հնչած հայտարարությունները ոչ մի իրավական հիմք չունեն»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը:
Նրա խոսքով՝ մինչ այժմ հստակ ձևակերպված որոշում և փաստաթուղթ չի եղել, ուստի այդ պատճառով էլ բազմաթիվ տարակածություններ են առաջացել:
«Մենք պատկան մարմիններից ակնկալում ենք համապատասխան ձևակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի մեզանից յուրաքանչյուրին»:
Ալվինա Գյուլումյանի պնդմամբ՝ եթե ՍԴ-ն որոշի, որ իր լիազորությունները պետք է դադարեցվեն, ապա նա կհեռանա, սական կպայքարի իր իրավունքների համար:
«ՍԴ-ն կոլեգիալ մարմին է, և եթե կորոշեն, որ պետք է ես չլինեմ այստեղ, ես չեմ գա, այլ պարզապես կպայքարեմ իմ իրավունքների համար»,- ասաց նա:
Կարծիքներ