Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ոչ մի կառույց զեկույց կամ տվյալ չունի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ քաղբանտարկյալների վերաբերյալ արված հայտարարությունը և գրել.
«Քիչ առաջ, Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց այն, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա, և դրա մասին ոչ մի համապատասխան կառույց զեկույց կամ տվյալներ չունի:
Պարոն Մամիջանյանը և ոչ միայն ինքը, որպես օրինակ բերեց EPP կուսակցության անդրադարձը, որը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, և Կենտրոնամետ դեմոկրատների միությունը, որը միություն է, մի շարք միջազգային անհատներ՝ ըըըը՜, կառույցներ՝ ըըը՜, և, ըըը՜, ու էլի ըըը՜)))
Սերժ Սարգսյանի զինակիցը, ում կառավարման ժամանակ քաղաքական հայացքների համար մարդկանց էին ծեծում և բանտարկում, և նույնիսկ մահվան դուռը տանում, շատ լավ գիտի, որ աշխարհում կան քաղբանտարկյալների հարցով զբաղվող և զեկույցներ հրապարակող կոնկրետ կառույցներ, ԿՈՆԿՐԵՏ ինչպիսիք են
Amnesty International -ը, Human Rights Watch -ը, կամ գոնե Կարմիր Խաչը, որը հաճախ, բացի իր բուն գործունեությունից, զբաղվում է նման մոնիտորինգով:
Այսպիսով, ևս մեկ անգամ արձանագրեցինք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չկան»:
Կարծիքներ