Ադրբեջանական կողմը 2 զինծառայողի դի է փոխանցել

Ադրբեջանական կողմը 2 զինծառայողի դի է փոխանցել

Հունվարի 15-ի երեկոյան հայկական կողմին է փոխանցվել Թալիշ-մատաղիս ուղության մարտական դիրքերից գտնված 2 զինծառայողի աճյուն: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Դիերն եղել են անճանաչելի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ Թադևոսյանի, այսօր արդեն 5 ջոկատով, 4 ուղղությամբ կվեսկսեն վերջին 2 օրերին Ադրբեջանի կողմից դադարեցված որոնողական աշխատանքները: «Ադրբեջանական կողմն էր պահանջել ընդհատել աշխատանքը: Հավանաբար Ալիևների ընտանիքն այդ ճանապարհով եկել էր Շուշի, դա էր պատճառը: Հունվարի 14-15-ի մասին է խոսքը: Նախատեսել էինք հարավային շրջանում, որն օկուպացված է՝Ջաբայիլ, Հադրութ, Ֆիզուլի հատվածներում աշխատել»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Այսօր որոնողական աշխատանքները կծավալվեն Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Շուշի ուղղություններով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում