Հնարավորություն կստեղծվի հողամասն ընդլայնել մեկից ավելի անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Այսօր տեղի ունեցած Կառտավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածի փոփոխությունը, նշեց, որ հնարավորություն կստեղծվի հողամասն ընդլայնել մեկից ավելի անգամ և պարտադիր չի լինի այդ հողակտորի վրա շենք լինի կառուցված: Կառավարությունը հավանություն տվեց նախագծին:
«Այս փոփոխության նախապատմությունը կայանում է նրանում, որ քաղաքաշինության հիմնախնդիրների հետ կապված աշխատանքային խմբում որոշ ժամանակ առաջ հարց էր բարձրացվել, որ արդեն ընդլայնված հողամասերն այլևս հնարավոր չի ընդլայնել, և դա քաղաքաշինության ոլորտում առաջացնում էր մեծ խնդիրներ:
Մենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք, որով փոփոխության ենք ենթարկում Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, համաձայն որի՝ հողամասը կարելի է ընդլայնել մեկից ավելի անգամ, և պարտադիր չէ, որ այդ հողակտորի վրա լինի կառուցված շենք»,- ասաց Քերբյանը՝ նշելով, որ միակ սահմանափակումն ընդլայնվող հողամասի առաջին ընդլայնումից առաջ ունեցած չափի 100 տոկոսից ավելի ընդլայնումը բացառելն է:
Կարծիքներ