ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա պայթյունի հետևանքով 21 մարդ է տուժել. լուսանկարներ

ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա պայթյունի հետևանքով 21 մարդ է տուժել. լուսանկարներ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի ռազմածովային բազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Bonhomme Richard դեսանտային նավում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել: Այս մասին ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնել է Twitter-ում, գրում է The New York Times-ը։

«Տասնյոթ նավաստիներ և չորս քաղաքացիական անձինք բուժում են ստանում տեղի հիվանդանոցում՝ կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նավի ամբողջ անձնակազմը տարհանվել է։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան հազար հրշեջ:

«Նավահանգստում բոլոր նավերի հետ կապ է հաստատվել և հրշեջ թիմեր են ուղարկվել հրդեհի մարման հարցում հնարավոր օգնություն ցուցաբերելու համար»,- հայտնել են հրամանատարությունից:

Պայթյունի պատճառները դեռևս ճշտվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում